ՈՐՈՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ
Search Еngine Оptimization, SЕО

Որոնման համակարգերում օպտիմալացումը (Search Еngine Оptimization - SEO) վեբ արդյունաբերության գլխավոր ուղղություններից մեկի` ինտերնետային մարքեթինգի կարևորագույն ճյուղն է, որի միջոցով ապահովվում է կայքի առաջատար դիրքը հանրահայտ որոնող համակարգերում:

 

Ինտերնետում միայն կայքի առկայությունը բնավ էլ չի նշանակում, որ այն «աշխատում է» Ձեզ համար: Անհրաժեշտ է ունենալ այնպիսի կայք, որը հնարավոր է գտնել միլիոնավոր այլ կայքերի մեջ: Միայն այս դեպքում Ձեր կայքը կարող է որևէ գործառույթ իրականացնել: Հետևաբար, կարևորագույն խնդիրը Ձեր կայքը ճանաչելի դարձնելն է, իսկ դա հնարավոր է եթե աշխարհում հայտնի որոնող համակարգերում (օրինակ Google-ում) բանալի բառերով (Keywords) փնտրում իրականացնելիս յուրաքանչյուր ոք կարողանա հայտնաբերել Ձեր կայքը:
Որոնող համակարգերն են հիմնականում ապահովում կայքը հաճախորդներով և յուրաքանչյուր կայք այդ համակարգերում ունի իր գրաված տեղը (Որոնող համակարգում արդյունքի էջեր - Search Engine Result Pages: SERPs) և վարկանիշը` ռանգը (Page Rank): SERPs-ը ցույց է տալիս, թե որոնող համակարգում փնտրում իրականացնելիս որերորդը կլինի կայքը, իսկ վարկանիշը (PageRank)` թե ինչ կշիռ ունի տվյալ էջը որոնող համակարգում:
Կայքի հանրաճանաչությունը և վարկանիշը կախված են բազում գործոններից և դրանց ցուցանիշների բարելավման համար յուրաքանչյուրն իր կայքում իրականացնում է բարեփոխումներ, որոնցից կարևորագույնը որոնման համակարգերում օպտիմալացումն է: Այսինքն, կայքում կատարվում են օպտիմալացումներ, որպեսզի որոնող համակարգերում բարձրանա նրա վարկանիշը: Բանալի բառերի նախընտրելի ցանկի կազմում, յուրաքանչյուր էջի ճիշտ անվանման ընտրություն, տեքստերի, վերնագրերի և ենթավերնագրերի փոխկապակցված գործածում և այլն: Ահա այն գործողությունների շարքի մի փոքր մասի թվարկումը առանց որի անհնար է վիրտուալ աշխարհում ապահովել որևէ կայքի բարձր վարկանիշը:

 

Որոնման համակարգերում օպտիմալացումը ենթադրում է.

  1. Կայքի (էջի) բովանդակությունը բնութագրող որոնողական բառերի և բառակապակցությունների վերլուծություն և ցանկի կազմում
    Բանալի բառերի օպտիմալացում (Keywords Optimization)
  2. Բանալի բառերով բովանդակության ստեղծում
    Բովանդակության օպտիմալացում (Content SEO)
  3. Կայքի «կոդի» օպտիմալացում (մետա տեգերի օպտիմալացում - Meta Tags SEO, ներքին հղումների օպտիմալացում - URL optimization)
    Կայքի օպտիմալացում (On-page SEO)
  4. Կայքի գրանցում որոնող համակարգերում
    Արտակայքային օպտիմալացում (Off-page SEO)
  5. Կայքի գրանցում թեմատիկ կատալոգներում
    Արտակայքային օպտիմալացում (Off-page SEO)
  6. Փոխադարձ հղումների կազմում
    Արտակայքային օպտիմալացում (Off-page SEO)