ԿԱՅՔԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ
On-page SEO
Որպեսզի Բանալի բառերի օպտիմալացումը և Բովանդակության օպտիմալացումը կարողանան ունենան իրենց դրական ազդեցությունը կայքի ճանաչելիության աստիճանի բարձրացման և ի վերջո այն հանրաճանաչ դարձնելու գործընթացում անպայման պետք է իրականացնել կայքի օպտիմալացում: Այն կամբողջացնի բանալի բառերի և բովանդակության օպտիմալացման աշխատանքները և որոնող համակարգերին հնարավորություն կտա ավելի լավ գնահատելու կայքը:
Կայքի օպտիմալացումն անհրաժեշտ է սկսել էջի վերնագրի օպտիմալացումից (Title SEO): Յուրաքանչյուր էջի համար մտածեք նրան լավագույնս բնութագրող վերնագիր: Ամենամեծ տարածված սխալն այն է, որ կայքերում գործածում են մեկ վերնագիր, որը սովորաբար լինում է այդ կազմակերպության անվանումը: Դա ոչ մի օգուտ էլ չի տալիս կայքին: Առանց դրա էլ, եթե ինչ որ մեկին հայտնի է կազմակերպության անվանումը, ապա նա անպայման կգտնի Ձեր կայքը: Եթե իրականացրել եք բանալի բառերի և բովանդակության օպտիմալացում, ապա ակնհայտ է, որ այդ բառերը կհայտնվեն նաև վերնագրում:
Ի՞նչ երկարությամբ վերնագիր (Title) է պետք ընտրել էջի համար: Սկսնակներին ամենաշատը հետաքրքրում է, թե ինչ երկարություն պետք է ունենան վերնագրերը, որն է բովանդակության իդեալական չափը, քանի սիմվոլից պետք է բաղկացած լինեն մետա տեգերը (բանալի բառեր, նկարագրություններ…): Այս հարցին հնարավոր չէ տալ սպառիչ պատասխան, որովհետև որոնող համակարգերը իրարից խիստ տարբերվող կերպ են նայում այդ հարցերին: Ավելին, նույնիսկ չափման միավորներն են տարբեր: Օրինակ, Google-ը էջի վերնագիրը ինդեքսավորում է սիմվոլներով (մինչև 70 սիմվոլ), իսկ Yandex-ը` բառերով (մինչև 15 բառ): Միևնույն ժամանակ Google-ը ցուցադրում է մինչև 12 բառ, բայց կարողանում է տվյալ էջը գտնել նաև ասենք վերնագրի մեջ գտնվող 14-րդ բառով: Դրան հակառակ, եթե «intitle:» հրամանի օգնությամբ որոնում իրականացնեք հենց վերնագրում, ապա այն չի հայտնաբերվի: Այստեղից հետևում է, որ եթե կայքը օպտիմալացնում եք այս երկու որոնող համակարգերի համար նպատակահարմար է, որ վերնագիրը կազմված լինի 70 սիմվոլից, բայց չգերազանցի 15 բառը: Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ վերջին 3 բառը Google-ը չի ցուցադրի:
Որպեսզի այստեղ և հետագայում չքննարկենք այս կամ այն տեգում Yahoo-ի, Altavista-ի, MSN-ի, HotBot-ի կամ այլ որոնող համակարգերի սահմանափակումներին, ապա կներկայացնենք միջինացված (նպատակահարմար) քանակները:
Կայքի վերնագրի օպտիմալացումից հետո հարկավոր է անպայման իրականացնել մետա տեգերի օպտիմալացում (Meta Tags SEO), որոնցից ամենակարևորը մետա բանալի բառերը (Meta Keywords) և մետա նկարագրությունն (Meta Description) են:
Բանալի բառերի օպտիմալացման ժամանակ ստեղծված ցանկից առանձնացրեք տվյալ էջը բնորոշող (այդ էջի համար առանձնացրած) բառերը և բառակապակցությունները: Դրանք լրացրեք համապատասխան տեգում` : Բանալի բառերի ամենաօպտիմալ քանակը 876 սիմվոլն է: Ակնհայտ է, որ ամենակարևոր բառերը պետք է գրել սկզբում:
Որևէ կայք փնտրելիս որոնող համակարգը ներկայացնում է նաև տվյալ էջի համառոտ նկարագիրը: Այդ նկարագրերը ընթերցելուց հետո է միայն այցելուն որոշում թե այդ բազմությունից հատկապես որ կայք այցելի: Ստացվում է, որ մետա նկարագրությունում ներկայացվող տեքստը կարող է այցելու գրավելու ժամանակ իրականացնել ամենակարևոր գործառույթը: Հենց սրանով է պայմանավորված այդ նկարագիրը ճիշտ ստեղծելու և հնարավորինս սեղմ ծավալի դեպքում շատ նյութ տրամադրելու անհրաժեշտությունը: Ակնհայտ է, որ գերադասելի վիճակում կհայտնվեն այն էջերը, որոնց մետա նկարագրության մեջ կհայտնաբերվեն որոնող բառը: Այսինքն, որոնող համակարգը մետա բանալի բառեր բաժնում հայտնաբերելով որոնվող բառը կայքը ներկայացնում է այցելուին: Կայքի կշիռը որոնող համակարգում կմեծանա եթե այդ բառին նա հանդիպի նաև մետա նկարագրության մեջ (): Եթե հաշվի առնենք, որ էջի բովանդակության օպտիմալացման ժամանակ ստեղծվել էր այդ բառը պարունակող վերնագիր և/կամ ենթավերնագրեր (հ1, հ2…) և դրան համապատասխան բովանդակության տեքստ, որտեղ ապահովված է տվյալ բառի գործածման համապատասխան խտություն, ապա ակնհայտ է դառնում, որ տվյալ էջը կազմում է մեկ ամբողջություն: Հենց սա է օժանդակում, որպեսզի կայքը առաջնային դիրքեր գրավի որոնող համակարգերում: Սա է հեշտ որոնվող կայք ստեղծելու ամենագլխավոր պայմաններից մեկը: Էջի մետա նկարագրությունը (Meta Description) կազմելիս նպատակահարմար է սահմանափակվել 150 սիմվոլով, չնայած որոնող համակարգերի մեծ մասը թույլատրում են գործածել 1000-ից քիչ ավել սիմվոլներ:
Որոնող համակարգերը բանալի բառերով որևէ կայքի էջ հայտնաբերելիս հիշում են նրա ինտերնետային հասցեն` URL-ը: Առօրյայում ինտերնետ հանրության յուրաքանչյուր անդամ հանդիպում է հարյուրավոր էջերի, որոնց հասցեները կազմված են գործածողի համար անիմաստ ինչ որ թվանշաններից, տառերից և “?” նշաններից: Նույն վիճակը կրկնվում է, եթե որևէ գործածող փորձում է հղումից գուշակել, թե ինչպիսի էջ է բացվելու այն սեղմելուց հետո (Հղման վրա մկնիկը պահելիս բրոուզերի համապատասխան մասում հայտնվում է համանման հասցե, որից ոչինչ կռահել հնարավոր չէ): Այս տեսքով ներկայացված հղումները ոչինչ չեն հուշում գործածողին: Ճիշտ այդպես է նաև որոնող համակարգերի համար: Որոնող համակարգերի կողմից բարձր դիրք ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել կայքի հղումների օպտիմալացում (URL optimization).
Որոնող համակարգերի կողմից հեշտությամբ վերլուծության են ենթարկվում «հեշտ ընթեռնելի» և բովանդակալից հասցեները: Անհրաժեշտ է, որ այդ URL-ները գործածողին և որոնող համակարգերին ապահովեն օգտակար տեղեկատվությամբ (Friendly URL): Հրաշալի կլինի, եթե նրանք պարունակեն նաև բանալի բառեր:
Դեվելոփվեյ ընկերության կայքը բաղկացած է մի քանի բաժիններից, որոնց URL-ները տեղեկատվություն են պարունակում այդ էջերի բովանդակության մասին:
Օրինակ.
Ծառայություններ էջի հասցեն http://www.developway.am/arm/services/ է, իսկ Արտադրանք էջինը` http://www.developway.am/arm/products/:
Միևնույն ժամանակ, վերոնշյալ երկու էջերի հասցեներն են նաև համապատասխանաբար http://www.developway.am/index.php?sec=2&lang=1 և http://www.developway.am/index.php?sec=3&lang=1 URL-ները:
Այսպիսով, կայքի օպտիմալացում (On-page SEO) իրականացնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները.
- Վերնագրի օպտիմալացում (Title SEO)
Յուրաքանչյուր էջի համար մտածեք նրան լավագույնս բնութագրող վերնագիր: Եթե իրականացրել եք բանալի բառերի և բովանդակության օպտիմալացում, ապա ակնհայտ է, որ այդ բառերը կհայտնվեն նաև վերնագրում: - Մետա տեգերի օպտիմալացում (Meta Tags SEO)
Ըստ կարևորության առաջնահերթությամբ լրացրեք մետա բանալի բառերը (Meta Keywords) և ստեղծեք այդ էջի կարճ նկարագիրը` մետա նկարագրությունն (Meta Description): - Հղումների օպտիմալացում (URL optimization)
Ստեղծեք «հեշտ ընթեռնելի» և բովանդակալից URL հասցեներ: Այդ URL-ները գործածողին և որոնող համակարգերին պետք է ապահովեն օգտակար տեղեկատվությամբ (Friendly URL): Հրաշալի կլինի, եթե նրանք պարունակեն նաև բանալի բառեր:


