ՏՏ ոլորտի խորհրդատվությունների իրականացում (ընկերությունների և կազմակերպությունների ՏՏ ենթակառուցվածքի նախագծում, տեղակայում և սպասարկում)
Մեր ընկերությունը խիստ կարևորում է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման աշխարհագրության ընդլայնումը և ՏՏ ծառայությունների նոր ոլորտներում գործածումը: Դեվելոփվեյը առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերում հատկապես նորարարական տեխնոլոգիաների արագ մուտքի հնարավորությունների ստեղծմանը: Այս պատճառով ընկերությունը խիստ կարևորում է ՏՏ ոլորտի խորհրդատվության իրականացումը և այն համարում է իր առանցքային բիզնես ուղղվածություններից մեկը: Մեր մասնագետները պատրաստ են յուրաքանչյուր կազմակերպությունում իրականացնել պրոցեսների և դրանց տրամաբանության ուսումնասիրում և դրանց հիման վրա առաջարկել (նախագծել, իրականացնել, շահագործման հանձնել և արտապատվիրման հիմունքներով շահագործել) տեղեկատվական տեխնոլոգիաների ամբողջական և ինտեգրված կառուցվածք կամ տվյալ պահի նպատակահարմարությունից ելնելով` որևէ ենթակառուցվածք: