Արտադրանք

Իսպիչ

ԻՍՊԻՉ (eSpeech)

Դեվելոփվեյ ընկերության կողմից ստեղծված Իսպիչ համակարգը կօժանդակի լոգոպեդներին իրենց ամենօրյա աշխատանքում և կավելացնի արդյունավետության աստիճանը:

 

eSpeech

Իսպիչ (eSpeech) ծրագրային փաթեթը նախատեսված է լոգոպեդ արատաբանների (դեֆեկտոլոգների) համար և կհանդիսանա նրանց էլեկտրոնային գործընկերը:
Այցելուի քարտադարան
Գրառումների մատյան
Տեքստերի շտեմարան
Ձայնադարան

 

Համակարգի համառոտ նկարագիր

Իսպիչ համակարգը լոգոպեդներին հնարավորություն է տալիս ամենօրյա աշխատանքները իրականացնելիս օգտվելու տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից: Նրա միջոցով հնարավոր է համակարգ մուտքագրել նախօրոք մշակված տեքստեր, որից հետո այդ տեքստերը մեկ «վազող» տողով ցուցադրել համակարգչի էկրանին` տալով նրան ցանկացած արագություն: Այդ ընթացքում այցելուն սկսում է ընթերցել նրան առաջարկվող տեքստը, իսկ համակարգը այն ձայնագրում է ձայնադարանում: Լոգոպեդ դեֆեկտոլոգն իր տրամադրության տակ ունենում է տեքստի ընթերցման ձայնագրությունը, ինչը նրան հնարավորություն է տալիս մանրամասնորեն ուսումնասիրել այցելուի բանավոր խոսքը, գտնել առկա թերությունները և դրանք շտկելու համար կազմել նոր տեքստ-վարժություններ:

 

Այցելուի քարտադարան և գրառումների մատյան

Այցելուի քարտադարանը հնարավորություն է տալիս լոգոպեդին իր տրամադրության տակ ունենալ բոլոր հաճախորդների տվյալները` լուսանկար, անուն, ազգանուն, ծննդյան թիվ, հասցե, հեռախոսահամար և այլն: Իսպիչ համակարգը հնարավորություն է տալիս նաև յուրաքանչյուր այցելուի վերաբերյալ վարել առանձին մատյան, որտեղ կատարվում են անհրաժեշտ գրառումներ, նկատառումներ և այլն:
Այցելուի քարտադարանը և մատյանը ամբողջովին կառավարվում է լոգոպեդի կողմից, այսինքն նա հնարավորություն ունի կատարելու ցանկացած տվյալի ավելացում, փոփոխում կամ ջնջում:

 

Տեքստերի շտեմարան

Յուրաքանչյուր լոգոպեդ դեֆեկտոլոգ իր այցելուների համար կազմում է համապատասխան տեքստեր: Իսպիչը հնարավորություն է տալիս այդ տեքստերը մուտքագրել համակարգ, ինչի արդյունքում ձևավորվում է տեքստերի շտեմարանը: Բարձրաձայն ընթերցանության համար նախատեսված տեքստ-վարժությունները Իսպիչի միջոցով առաջարկվում է այցելուին «վազող տողի» տեսքով: Լոգոպեդը հնարավորություն ունի ընտրելու տողի «վազքի» արագությունը: Կախված այցելուի տարիքից և այլ առանձնահատկություններից յուրաքանչյուր այցելուի հանդեպ հնարավոր է ցուցաբերել անհատական մոտեցում` առաջարկել տարբեր արագությամբ սլացող տեքստեր: Ըստ ցանկության հնարավոր է ընտրել նաև առաջարկվող տեքստի ամբողջական ցուցադրման ռեժիմ, որի ընթացքում տեքստը համակարգչի էկրանին կարտապատկերվի ամբողջությամբ և ոչ թե մեկ «վազող տողով»: Այս դեպքում այցելուին հնարավորություն է տրվում, որպեսզի նա ընտրի ընթերցանության արագությունը:
Տեքստերի շտեմարանը ամբողջովին կառավարվում է լոգոպեդի կողմից, այսինքն նա հնարավորություն ունի մուտքագրելու նոր տեքստ, հեռացնելու նախկինում մուտքագրած տեքստը կամ նրա վրա կատարելու ցանկացած տվյալի ավելացում, փոփոխում կամ ջնջում:

 

Ձայնագրությունների շտեմարան` ձայնադարան

Այցելուի ընթերցանության ընթացքում Իսպիչի օգնությամբ կատարվում է բանավոր խոսքի ձայնագրում: Այդ ձայնագրությունները դասակարգվում և կուտակվում են` ստեղծելով համակարգի ձայնագրությունների շտեմարանը:
Լոգոպեդը հնարավորություն ունի ցանկացած պահի լսելու ձայնադարանում առկա յուրաքանչյուր ձայնագրություն և այցելուի մատյանում կատարելու համապատասխան գրառումներ: Նա կարող է յուրաքանչյուր այցելուի հնարավորություն տա ունկնդրելու իր ձայնագրությունները և ցուցադրելու բանավոր խոսքում նկատվող բարելավումները և ուշադրություն հրավիրի դեռևս անհրաժեշտ շտկումների վրա:
Լեգոպեդին հնարավորություն է տրվում ձայնադարանից ջնջելու ցանկացած ձայնագրություն:

 

Տեղեկատվության փնտրում և փոխկապակցված ներկայացում

Համակարգ մուտքագրված ցանկացած տվյալով հնարավոր է կատարել փնտրտուք: Իսպիչը նաև դասակարգում է համակարգ մուտքագրվող ողջ տեղեկատվությունը և ստեղծում համապատասխան կապեր փոխկապակցված տվյալների միջև: Սրա շնորհիվ հնարավորություն է տրվում ասենք յուրաքանչյուր այցելուի քարտից բացել նրա բոլոր ձայնագրությունները, նրան առաջարկված տեքստերի ցուցակը և այլն: