Սիմայի միջոցով ջնջվում են հեռավորությունները և Դուք Ձեզ զգում եք ինչպես աշխատավայրում:
Վեբ փոստը էլեկտրոնային փոստի ծառայության տեսակ է, որը գործածողին հնարավորություն է տալիս ցանկացած վայրից` ինտերնետի առկայության պայմաններում, օգտագործել իր էլեկտրոնային փոստը: Այսինքն, անկախ նրանից, թե որտեղ եք գտնվում Դուք, ապահովվում է Ձեր էլեկտրոնային նամակագրությունը:
Սիմա վեբ փոստի (Cima web mail) համակարգը էլեկտրոնային փոստի աշխարհ մուտք գործելու արագ, պարզ և հասանելի միջոց է:
Cima wabmail-ը մեր աշխատակիցների կողմից մշակված այս շարքի առաջին համակարգն է: Այն օժտված է բոլոր այն ֆունկցիաներով, որոնք անհրաժեշտ են էլեկտրոնային նամակագրություն վարելուն և առկա են ցանկացած նմանատիպ համակարգում.
ստացված նամակների ընթերցում,
նոր նամակների ստեղծում և առաքում,
նամակների դասակարգման համար նոր թղթապանակների ստեղծում և այլն:
Սակայն Սիման էականորեն տարբերվում է ներկայումս գոյություն ունեցող նմանատիպ այլ համակարգերից իր արագագործությամբ և հեշտությամբ կարողանում է սպասարկել տասնյակ հազարների հասնող էլեկտրոնային նամակներով լեցուն փոստարկղերը (inbox): Առաջիկայում մենք կներկայացնենք այս համակարգի համեմատական վերլուծությունը աշխարհում ամենատարածված 3 համակարգերի հետ: Միայն ավելացնենք, որ մեկ փոստարկղում 20000 էլեկտրոնային նամակի առկայության պայմաններում նրանք գործնականում չաշխատեցին, մինչդեռ Սիման չզգաց էլ այդ «բեռը»:
Աշխատանքային խմբի կողմից մանրամասն ուսումնասիրվեցին այս տարբերակի շահագործման ընթացքում ի հայտ եկած խնդիրները և առաջարկությունները, որոնք հաշվի առնելով այժմ ստեղծվում է Սիմայի երկրորդ տարբերակը: