ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐ

Դեվելոփվեյ ընկերությունը օգտվելով իր աշխատակիցների հարուստ փորձից կարճատև ժամանակահատվածում ստեղծեց մի շարք հետաքրքիր ծրագրային փաթեթներ, որոնց կիրառման ոլորտները շատ բազմաբնույթ են:

 

ԻՍՊԻՉ (eSpeech)

Դեվելոփվեյ ընկերության կողմից ստեղծված Իսպիչ համակարգը կօժանդակի լոգոպեդներին իրենց ամենօրյա աշխատանքում և կավելացնի արդյունավետության աստիճանը:

eSpeech

Իսպիչ համակարգը լոգոպեդներին հնարավորություն է տալիս աշխատանքներն իրականացնելիս օգտվելու տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից: Նրա միջոցով հնարավոր է համակարգ մուտքագրել նախօրոք մշակված տեքստեր, որից հետո այդ տեքստերը մեկ «վազող» տողով ցուցադրել համակարգչի էկրանին` տալով նրան ցանկացած արագություն: Այդ ընթացքում այցելուն սկսում է ընթերցել նրան առաջարկվող տեքստը, իսկ համակարգը այն ձայնագրում է ձայնադարանում: Լոգոպեդ դեֆեկտոլոգն իր տրամադրության տակ ունենում է տեքստի ընթերցման ձայնագրությունը, ինչը նրան հնարավորություն է տալիս մանրամասնորեն ուսումնասիրել այցելուի բանավոր խոսքը, գտնել առկա թերությունները և դրանք շտկելու համար կազմել նոր տեքստ-վարժություններ:
Այցելուի քարտադարանը, Գրառումների մատյանը, Տեքստերի շտեմարանը և Ձայնադարանը կազմում են այս համակարգի այն հիմնական բաղկացուցիչ մասերը, որոնց շնորհիվ ապահովվում է Իսպիչի արդյունավետ աշխատանքը (մանրամասն):

 

ՍԻՄԱ (Cima web mail)

Սիմայի միջոցով ջնջվում են հեռավորությունները և Դուք Ձեզ զգում եք ինչպես աշխատավայրում:

Cima web mail

Վեբ փոստը Է. փոստի ծառայության տեսակ է, որը գործածողին հնարավորություն է տալիս ցանկացած վայրից` ինտերնետի առկայության պայմաններում, օգտագործել իր էլեկտրոնային փոստը: Այսինքն, անկախ նրանից, թե որտեղ եք գտնվում Դուք ապահովվում է Ձեր էլեկտրոնային նամակագրությունը:
Համակարգն օժտված է բոլոր այն ֆունկցիաներով, որոնք անհրաժեշտ են էլեկտրոնային նամակագրություն վարելուն և առկա են ցանկացած նմանատիպ համակարգում. ստացված նամակների ընթերցում, նոր նամակների ստեղծում և առաքում, նամակների դասակարգման համար նոր թղթապանակների ստեղծում և այլն:
Սակայն Սիման էականորեն տարբերվում է ներկայումս գոյություն ունեցող նմանատիպ այլ համակարգերից իր արագագործությամբ և հեշտությամբ կարողանում է սպասարկել տասնյակ հազարների հասնող էլեկտրոնային նամակներով լեցուն փոստարկղերը (inbox): Առաջիկայում մենք կներկայացնենք այս համակարգի համեմատական վերլուծությունը աշխարհում ամենատարածված 3 համակարգերի հետ: Միայն ավելացնենք, որ մեկ փոստարկղում 20000 էլեկտրոնային նամակի առկայության պայմաններում նրանք գործնականում չաշխատեցին, մինչդեռ Սիման չզգաց էլ այդ «բեռը» (մանրամասն):