լուրեր

Սեմինար Kalba International-ի հետ

Երեկ Մարիոթ Արմենիա հյուրանոցի «Թագուհի Սաթենիկ» սրահում Kalba International-ը Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել էր սեմինար:


Այն կազմակերպվել էր Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի լայնաշերտ մրցունակության ծրագրի շրջանակներում, որը Finland / infoDev / Nokia ծրագրի “Creating Sustainable Businesses in the Knowledge Economy”-ի մասն է:


«Դեվելոփվեյ» ընկերության ներկայացուցիչը նույնպես սեմինարի մասնակիցների թվում էր:


Kalba International-ի ղեկավար Նիկոլաս Սթիվենսը և Նելլի Դոլիձեն (World Bank/infoDev) մասնակիցներին հարցեր ուղղեցին պարզելու, թե ինչպես են փոքր և միջին ձեռնարկությունները Հայաստանում օգտագործում լայնաշերտ ծառայություններ, կապի որ տեսակներն են նրանք օգտագործում (բջջային, ֆիքսված, անլար), ինչպիսին է կապի հզորությունը և գները, և ինչպես է այդ կապն օգնում, որպեսզի նրանց բիզնեսն ավելի էֆեկտիվ գործի:

ծառայություններ
պորտֆոլիո
արտադրանք
կապ