Հեքըթոն [ՅԱՆ] Երևան 2011 մրցույթն ավարտվեց
Ս.թ. դեկտեմբերի 17-18-ը Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ Հեքըթոն [ՅԱՆ] Երևան 2011 մրցույթը:
33 թիմեր 24 ժամվա ընթացքում աշխատեցին իրենց նախագծերի վրա (կայքեր, մոբայլ լուծումներ և այլն), այնուհետև ներկայացրեցին հանրությանն ու ժյուրիին:
Հաղթողները հայտնի դարձան դեկտեմբերի 19-ին Երևան «Golden Tulip» հյուրանոցում: Յոթ նախագծեր ստացան մրցանակներ և դրամական պարգևներ: Մրցանակաբաշխության արարողությանը ներկա էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, դոնոր կազմակերպություններ, ձեռնարկատերեր, ՏՏ զարգացման գործակալություններ, «Դեվելոփվեյ» ընկերության ներկայացուցիչը և այլ պատվավոր հյուրեր:
Հեքըթոնը Սիլիկոնե հովտում ծնունդ առած` ծրագրավորման և նախագծերի լայնածավալ մրցույթ է` ուղղված համատեղ ուժերով և նոր տեխնոլոգիաների միջոցով առկա կամ առաջադրված խնդիրների լուծմանը:









