լուրեր

Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011 մրցույթ

Ս.թ.-ի դեկտեմբերի 17-18-ը Երևանի քաղաքապետարանում տեղի կունենա Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011 մրցույթը:


Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011-ը մրցույթ-փառատոն է՝ ուղղված Երևան քաղաքի խնդիրների լուծմանը` նոր տեխնոլոգիաների  կիրառմամբ մարդկանց մասնակցությունը խթանող նախագծերի (կայքեր, մոբայլ լուծումներ և այլն) միջոցով:


Հեքըթոն[ՅԱՆ] Երեւան 2011-ը սկսվելու է ս.թ. դեկտեմբերի 17-ին և տևելու է 24 ժամ: Դեկտեմբերի 18-ին թիմերը պետք է հրապարակային ներկայացնեն իրենց պատրաստած ծրագրերը, հավելվածները, մոբայլ լուծումները, կայքերը ժյուրիին:


Մրցույթը նախաձեռնել են Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը և Հանրային լրագրության ակումբը` որպես ԱՄՆ-ում գործող Հեքս/Հեքըրս (Hacks/Hackers) կազմակերպության մասնաճյուղ:

ծառայություններ
պորտֆոլիո
արտադրանք
կապ