լուրեր

«Էլեկտրոնային բիզնես» մասնագիտացմամբ մագիստրոսական ծրագրի շնորհանդեսը Եվրասիա միջազգային համալսարանում

2011թ.-ի մայիսի 13-ին Եվրասիա միջազգային համալսարանում (ԵՄՀ) տեղի ունեցավ «Էլեկտրոնային բիզնես» մասնագիտացմամբ մագիստրոսական ծրագրի շնորհանդեսը: Այն իրականացվում է ԵՄՀ-ն Եվրոպական համալսարանի, Լիտվայի Միկոլաս Ռոմերիս պետական համալսարանի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) հետ համատեղ:

 

Ծրագրի ներկայացմանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Գեդրիուս Ապուոկասը, «Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: Միջոցառմանը հրավիրված էին ՏՏ կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց թվում էր նաև Դեվելոփվեյ ընկերությունը:


Ծրագիրը նպատակ ունի լրացնել ՀՀ աշխատաշուկայում «Էլեկտրոնային բիզնես»-ի մասնագետների ներկայումս նկատվող պակասը, ընդլայնել գործող կազմակերպությունների ասպարեզը և խթանել էլեկտրոնային բիզնեսով զբաղվող նոր ընկերությունների ստեղծումը:


Դեվելոփվեյ ընկերությունը, հանդիսանալով ԵՄՀ-ի գործընկեր, շնորհավորում է համալսարանին նոր ծրագրի ստեղծման առթիվ և մաղթում նորանոր հաջողություններ:

ծառայություններ
պորտֆոլիո
արտադրանք
կապ