Լուրեր

06.11.2009

Օրանժ Հայաստանը (Orange Armenia) սկսեց ծառայությունների մատուցումը

Orange Armenia Logo

Բարև Օրանժ

Նոյեմբերի 5-ին Հայաստանում սկսեց իր ծառայությունները մատուցել հեռահաղորդակցման բնագավառում աշխարհի առաջատար օպերատորներից մեկը համարվող Ֆրանս Տելեկոմը (Օրանժը աշխարհում հեռահաղորդակցության առաջատար օպերատորներից մեկի` Ֆրանս Տելեկոմ խմբի հիմնական ապրանքանիշն է): Վերջինս իր բաժանորդներին առաջարկում է հեռախոսակապի, ինտերնետի և հեռուստատեսության ծառայություններ: 2009թ. սկզբի դրությամբ ընկերությունն ուներ 186 միլիոն հաճախորդ 30 երկրում, որոնցից 124 միլիոնը շարժական հեռախոսակապի բաժանորդներ են: Մեզ համար հատկապես կարևոր է, որ Օրանժը շարժական կապի երրորդ և գերարագ ինտերնետի առաջին մատակարարն է Եվրոպայում: Հուսով ենք, որ Ֆրանս Տելեկոմ Օրանժը Հայաստան կբերի իր փորձը և ծառայությունների բազմազանությունը: Համոզված ենք, որ Օրանժ Հայաստան ընկերությունը կմատուցի որակյալ ծառայություններ, ապահովելով ժամանակի պահանջներին համապատասխան ինտերնետային և հեռախոսային կապ:

 

Օրանժ Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան վստահեցնում է, որ Հայաստանի երրորդ օպերատորը կտրամադրի որակյալ կապ, որը մատչելի կլինի հանրապետության բնակչության բոլոր շերտերի համար։ «Բաժանորդների ներգրավման հիմնական գործիքը տրամադրվող ծառայությունների որակն է և հարմար սակագների ներդրումը», - նշել է նա:
Մեզ մնում է միայն ողջունել Հայաստանում երրորդ օպերատորի գործունեությունը և վստահ լինել, որ մեզ մոտ էլ կներդրվեն Ֆրանս Տելեկոմի արժեքները, որոնցից կարևորագույնը բաժանորդների հետ սերտ փոխհարաբերությունների ստեղծումն է։
Վստահ ենք, որ իրականություն կդառնան Ֆրանս Տելեկոմ Օրանժ ընկերության փոխնախագահ Օլաֆ Սվանտենի խոսքերը.

 

- Ուրախ ենք հայաստանյան շուկայում աշխատելու համար և վստահեցնում ենք, որ չենք հիասթափեցնի մեր ծառայություններից օգտվողներին:

 

Օրանժ Հայաստանի ծառայությունները և սակագները

 

Ինտերնետ Հիմա

Գերարագ ինտերնետ մուտք գործելու ամենահարմար և արագ տարբերակը Ինտերնետ Հիման է, որը հնարավորություն է տալիս ծառայությունից օգտվել տանը և դրսում:

9000 դրամ ամսավճար - 3ԳԲ գերարագ ինտերնետ, +20 SMS
11000 դրամ ամսավճար - 6ԳԲ գերարագ ինտերնետ, +50 SMS
20000 դրամ ամսավճար - 15ԳԲ գերարագ ինտերնետ, +100 SMS
Գերարագ ինտերնետի ծավալը սպառելու դեպքում հնարավորություն է տրվում օգտվել 128 Կբ/վ արագությամբ անսահմանափակ ինտերնետից կամ ակտիվացնել 6000 դրամ արժողությամբ «Եվս մեկ անգամ» ծառայությունը, որի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում ստանալու գերարագ ինտերնետ այն արագությամբ ինչ ստանում էիք այդ ամիս մինչ ծավալի սպառումը:

 

Ֆլայբոքս

Ֆլայբոքս (Flybox) SIM քարտը հնարավորություն է ստեղծում տնից կամ աշխատավայրից առանց ֆիքսված հեռախոսակապի միանալու գերարագ ինտերնետին:

Ֆլայբոքսին միաժամանակ կարող են միացնել 40 համակարգիչ անլար ցանցով (Wi-Fi) կամ 4 համակարգիչ լոկալ լարային ցանցով (LAN):

16000 դրամ ամսավճար - 5ԳԲ գերարագ ինտերնետ, +1 փաթեթ ըստ ընտրության
21000 դրամ ամսավճար - 9ԳԲ գերարագ ինտերնետ, +2 փաթեթ ըստ ընտրության
32000 դրամ ամսավճար - 20ԳԲ գերարագ ինտերնետ, +2 փաթեթ ըստ ընտրության
Գերարագ ինտերնետի ծավալը սպառելու դեպքում հնարավորություն է տրվում օգտվել 128 Կբ/վ արագությամբ անսահմանափակ ինտերնետից կամ ակտիվացնել 8000 դրամ արժողությամբ «Եվս մեկ անգամ» ծառայությունը, որի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում ստանալու գերարագ ինտերնետ այն արագությամբ ինչ ստանում էիք այդ ամիս մինչ ծավալի սպառումը:

 

Բաժանորդագրության ժամանակ ներառվող փաթեթներ

100 րոպե զանգեր Օրանժի ցանցում
25 րոպե զանգեր դեպի այլ օպերատորների ցանցեր
25 րոպե միջազգային զանգեր (գոտի 1+2)
15 րոպե միջազգային զանգեր (գոտի 3+4)
100 SMS տեղական և միջազգային:

eSpeech

Դեվելոփվեյ ընկերության կողմից ստեղծված Իսպիչ (eSpeech) համակարգը կօժանդակի լոգոպեդներին իրենց ամենօրյա աշխատանքում և կավելացնի արդյունավետությունը: