Լուրեր

15.03.2010

Intel–ի հետ համատեղ կրթական կոնֆերանս

An educational workshop with Intel

2010 թվականի մարտի 15-ին, ժամը 10:00, Մարիոթ հյուրանոցի “Էրատո թագուհի” դահլիճում տեղի ունեցավ Intel-ի հետ համատեղ կրթական  կոնֆերանս (workshop), որը հանդիսանում է 2009 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ում` “Armtech” կոնգրեսի ընթացքում ՀՀ Վարչապետի և Intel կազմակերպության ղեկավարության հանդիպման ժամանակ ձեռք բերած պայմանավորվածության արդյունք:

 

Կոնֆերանսի ընթացքում  քննարկվեցին  հետևյալ  հարցերը`

  1. Intel “World Ahead” ծրագրի նպատակները (տեխնոլոգիաների հասանելիություն, բովանդակություն, ուսուցիչների վերապատրաստում, դպրոցների միջև կապ, հատկապես անլար` WiMax, WiFi):
  2.  Ուսուցիչների ուսուցում (ընտրության չափանիշեր, նպատակներ, այլ երկրների փորձ):
  3. Դպրոցական համակարգիչ: Կիրառման և համագործակցության մոդելները: Այլ երկրների փորձը:
  4. Skool.com, նպատակներ, բովանդակություն, թարգմանություն, հնարավոր մոդելներ:
  5. Կրթական ծրագրերի ներդրում:
  6. Բարձրագույն կրթության բնագավառում Ինթելի հետ համագործակցության հեռանկարները:

Կոնֆերանսը վարեց ԱՄՆ-ից ժամանած Intel-ի ներկայացուցիչը` Ռոբերթ Ֆոգելը, որը կրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ճարտարագետ է:
Ռ. Ֆոգելի խոսքով, աշխարհի շուրջ 6.8 մլրդ բնակչությունից ընդամենը 1.8 մլրդ-ն է օգտագործում համակարգիչ, իսկ իրենց նպատակը հաջորդ միլիարդներին համակարգչին հասանելի դարձնելն է:
Ռ.Ֆոգելը նշեց, որ ուսուցչի վրա կենտրոնացած ուսուցումից պետք է անցնել  աշակերտների վրա կենտրոնացած ուսուցման:
Կոնֆերանսն ավարտվեց ճաշկերույթով:

 

(Տես միջոցառման լուսանկարների հավաքածուն՝ Ֆոտոալբոմ):

eSpeech

Դեվելոփվեյ ընկերության կողմից ստեղծված Իսպիչ (eSpeech) համակարգը կօժանդակի լոգոպեդներին իրենց ամենօրյա աշխատանքում և կավելացնի արդյունավետությունը: