Լուրեր

29.12.2009

Հայաստանում հիմնվեց Մայքրոսոֆթ Նորարարական Կենտրոն

An educational workshop with Intel

Դեկտեմբերի 28-ին, ժամը 10:00, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի, ՀՀ կառավարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի և Մայքրոսոֆթ Ար Էյ ընկերության միջև ստորագրվեց հուշագրում “Մայքրոսոֆթ Նորարարական Կենտրոն” հիմնելու մասին:

 

Հուշագրումը ստորագրեցին Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ՀՀ Եկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՊՃՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը և Մայքրոսոֆթ Ար Էյ ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:

 

Կենտրոնը կկազմակերպի տարաբնույթ դասընթացներ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսուցչական կազմի, ուսանողների և ՏՏ ընկերությունների մասնագետների համար և կանցկացնի Մայքրոսոֆթի հավաստագրման դասընթացներ:

 

Կենտրոնը տարբեր նախագծերի իրագործման և նախաձեռնությունների միջոցով կենտրոնանում է նորարարական արտադրանքների և ծառայությունների ստեղծման, նորաստեղծ և կենսունակ ՏՏ կազմակերպությունների կազմավորման, նոր և լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման, որակավորված շրջանավարտների տրամադրման, երկրում էլեկտրոնային ծառայությունների մատուցման խրախուսման և տեղեկատվական հանրության ձևավորման վրա:

 

Մայքրոսոֆթ Նորարարական Կենտրոնների ցանցը գործում է 40 երկրներում, և կենտրոնն առաջինը կլինի Հարավային Կովկասում: 

 

(Տես միջոցառման լուսանկարների հավաքածուն՝ Ֆոտոալբոմ):

eSpeech

Դեվելոփվեյ ընկերության կողմից ստեղծված Իսպիչ (eSpeech) համակարգը կօժանդակի լոգոպեդներին իրենց ամենօրյա աշխատանքում և կավելացնի արդյունավետությունը: